Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանն այսօր դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:
Այդ մասին «Փաստինֆո»–ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռաֆայել Զախարյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը դատարանը վերաորակել է 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 3 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 6 ամսվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Զախարյանը, զբաղեցնելով Նոր Նորքի զինկոմիսարի պաշտոնը, հանդիսանալով տեղական զորակոչային հանձնաժողովի նախագահ, օժտված լինելով նույն զինկոմիսարիատում հաշվառված և առողջական վիճակի բերումով տարեկետման մեջ գտնվող զորակոչիկներին մինչև տարեկետման ժամկետի ավարտը այլ ընտանեկան դրության բերումով տարեկետման իրավունք ձեռք բերելու դեպքում կրկին համապատասխան բուժհիմնարկ ուղեգրելու և նման խմբի անձանց նկատմամբ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում, Գագիկ Վարդանյանից, որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք:
Իսկ 19.03.2014թ. նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































