Ամերիկյան Ջորջիա նահանգում վայրէջքի ժամանակ կործանվել է ուղևորատար ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ դրա հետևանքով հինգ մարդ զոհվել է, երկուսը հոսպիտալացվել են:
Ինքնաթիռը թռել է Նեշվիլ քաղաքից Ջորջիայի արևելք: Անհաջող վայրէջքի ժամանակ այն դուրս էր եկել թռիչքուղուց, որից հետո բռնկվել է:
Համաձայն հրշեջ պահպանության ներկայացուցիչների տվյալների՝ ողջ են մնացել օդաչուն և ուղևորներից մեկը: Անհաջող վայրէջքի պատճառներն անհայտ են: