Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խավիեր Մասկերանոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղից առաջ ընդգծել է, որ նրանք պետք է ցուցադրեն իրենց ֆուտբոլը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Կարծում եմ, որ մենք պետք է մոռանանք առաջին խաղի արդյունքի մասին: Մենք պետք է փորձենք հաղթել նաև պատասխան խաղում:
Գիտենք, որ Իսպանիայի առաջնությունում մեր գործերն ավելի հեշտ են դասավորվել, քան Չեմպիոնների լիգայում: Եթե փորձենք ինչ-որ բան փոխել, ապա դա կարող է մեզ համար ճակատագրական լինել»,- հայտարարել է Մասկերանոն:










































