Խորեն Գևորը ներողություն է խնդրել մրցավարից, որի վրա հարձակվել էր WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մարտից հետո:
«Զգացմունքներս իշխեցին բանականությանս: Նախկինում երբեք նման բան չէի արել, և դա այլևս չի կրկնվի: Ես ներողություն եմ խնդրել պարոն Կյուհլերից: Չպետք է նման կերպ արձագանքեի: Այդուհանդերձ, ես նրան ասացի, որ այդպես էլ չհասկացա` ինչո՞ւ ինձ որակազրկեցին»,- ասել է հայազգի բռնցքամարտիկը: