«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կրկնեց իսպանական ակումբային ռմբարկուների ռեկորդը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Երեկ կայացած «Շախտյոր»-ի հետ խաղում Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում իր 48-րդ գոլը խփեց այս մրցաշրջանում՝ այդպիսով կրկնելով իսպանացի Տելմո Սարրաի ռեկորդը: Սարրան 1950/51մրցաշրջանում 48 գոլ էր խփել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կազմում:
Սարրայի 60 տարվա վաղեմության ռեկորդը գերազանցելու համար Մեսսին դեռ առջևում ունի Իսպանիայի առաջնության 7 հանդիպում, Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը «Ռեալ»-ի հետ (ապրիլի 20-ին) և նվազագույնը երկու հանդիպում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:






































