«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Բոյան Կրկիչը, ով ներկայումս հանդես է գալիս «Միլան»-ում, վերլուծել է «կապտանռնագույններ»-ի վերջին հանդիպումները: Վերջին 9 խաղերում Տիտո Վիլանովայի սաները գոլեր են բաց թողել, սակայն Կրկիչի կարծիքով` այդ սխալներն անուղղելի չեն:
«Չեմ կարծում, թե պաշտպանությունում եղած որոշ խնդիրները պայմանավորված են մարտավարության կամ թիմի ֆուտբոլիստի գործոններով, քանի որ «Բարսելոնա»-ի պաշտպանության գծում հանդես են գալիս աշխարհի լավագույն խաղացողները:
Պարզապես նրանց, հավանաբար, որոշակի անհաջողություն է ուղեկցում, ինչը, սակայն, չի խանգարում, որ կատալոնական ակումբը շարունակի իր հաղթարշավը: Իսկ դա ամենակարևորն է»,- նշել է Կրկիչը:








































