Thursday, 23 05 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին
09:45
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր». Մակրոնի հայերեն գրառումը
Որևէ բան Ադրբեջանը չի զիջելու, միայն վերջնագրեր է դնելու. պետք է գնանք արտահերթ ընտրությունների
Սպասվում է կարճատև անձրև
Թեհրանը փարատեց Երևանի մտահոգությունները. կարմիր գծերը կպահպանվեն
Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները. «Հրապարակ».
Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը համաձայնել է առաջադրվել վարչապետի պաշտոնում. Ո՞ւմ թեկնածություններն են քննարկվել. «Հրապարակ»
Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինեն. «Ժողովուրդ»
Կիրանցեցիների վրա «աշխատում են» ուժայինները. «Հրապարակ»
Թուրանի պատրաստ ապրանքանիշը
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով

Սկանդալից հինգ րոպե պակաս

Երեկ Հայաստանն ու Վրաստանն, ըստ էության, գտնվել են դիվանագիտական սկանդալի շեմին, այսպես ասած` հինգ րոպե պակաս սկանդալից: Հարավային Օսիայի լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Լեռնային Ղարաբաղում հանդիպել են Հայաստանի և Հարավային Օսիայի խորհրդարանների նախագահներ Գալուստ Սահակյանն ու Անատոլի Բիբիլովը, և քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր Սկանդալից հինգ րոպե պակաս

Այդ տեղեկությունը առիթ է հանդիսացել, որպեսզի ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շաումանիշվիլին այցելի Հայաստանի ԱԳՆ և փոխարտգործնախարար Սերգեյ Մանասերյանի հետ հանդիպմանը Թբիլիսիի ղժգոհությունն ու մտահոգությունը հայտնի տեղեկատվության կապակցությամբ` բացատրություն պահանջելով Երևանից: Սերգեյ Մանասերյանը, ըստ վրացական կողմի, ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը Թբիլիսիում հայտարարել է, որ տեղեկատվության հաստատման դեպքում Վրաստանն իր դիրքորոշումը կարտահայտի կատարվածի կապակցությամբ: Ավելի ուշ, ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանել է, որ Գալուստ Սահակյանի հանդիպումը Անատոլի Բիբիլովի հետ կրել է մասնավոր բնույթ: Այս հայտարարությունը, սակայն, փաստորեն չի բավարարել Վրաստանի իշխանությանը:

Վրաստանի ԱԳ նախարարություն է հրավիրվել այդ երկրում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը: Փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն Յուրի Վարդանյանին ներկայացրել է Թբիլիսիի դժգոհությունը տեղի ունեցածի կապակցությամբ` ասելով, որ դա չի բխում հայ-վրացական բարիդրացիական հարաբերության ոգուց: Միաժամանակ Գիգիաձեն ասել է, թե տարակուսելի է նաև բացատրությունը, որ հանդիպումը կրել է մասնավոր բնույթ: Նրա խոսքով, ինչպես հաղորդել է «Գրուզիա օնլայնը», Թբիլիսիի համար անընդունելի է «օկուպացիոն խամաճիկային ռեժիմի» ներկայացուցիչների հետ որևէ շփում: Յուրի Վարդանյանը, կրկին ըստ «Գրուզիա օնլայնի», ասել է, որ Երևանին կփոխանցի Թբիլիսիի դիրքորոշումը:

Այսպիսով, Երևանն ու Թբիլիսին կանգնել են դիվանագիտական լուրջ սկանդալի առաջ: Ըստ որում` ակնհայտ է, որ սրա պատճառը ՀՀ-ում է, որի խորհրդարանի նախագահը ԼՂ-ում հանդիպում է հարևան Վրաստանի համար օկուպացված տարածք դիտվող Հաուավային Օսիայի խորհրդարանի նախագահին: Դժվար է ասել, թե ինչ է մտածել Գալուստ Սահակյանը նման հանդիպումից առաջ կամ մտածե՞լ է արդյոք ընդհանրապես: Եվ ընդհանրապես, եղե՞լ է նրա շուրջը կամ նրանց կոմունիկացիոն որևէ ձևով կապի հասանելիությամբ մեկը, որն ունակ էր մտածել ու կանխել այդ քայլը կամ մեղմ ասած` քայլը:

Եվ եթե անգամ հնարավոր լինի խուսափել արդյունքում հայ-վրացական սկանդալից, նստվածքը, ինչպես ասում են, դեռ երկար կմնա: Եվ սա այն պատճառով, որ ինչ-որ մեկը երկար չի մտածել այն մասին, թե նման հանդիպումով ինչ հարվածի տակ են հայտնվում հայ-վրացական հարաբերությունները: Թե ինչ կարևորություն ունեն ՀՀ համար այդ հարաբերությունները, երևի թե ավելորդ է բացատրել անգամ միջին դպրոցական տարիքի երեխաներին: Իսկ միգուցե նաև ինչ-որ մեկը ոչ թե երկար չի մտածել, այլ բավական երկար են մտածել հայ-վրացական հարաբերությունները լարելու ձևերի շուրջ և վերջապես գտել այն:

Իսկ որ հայ-վրացական կայուն ու բարեկամական հարաբերությունները հանգիստ չեն տալիս մի շարք ռազմավարական հակառակորդների ու ռազմավարական բարեկամի, վաղուց հայտնի իրողություն է, և այս առումով, եթե առաջնորդվենք քրեաիրավական հայտնի տրամաբանությամբ, ապա երկար պետք չի լինի փնտրել նրան կամ նրանց, ում կարող էր ձեռնտու լինել կատարվածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում