Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան իր կարծիքն է հայտնել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու վերաբերյալ: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «արիստոկրատներ»-ն ապահովել են չեմպիոնությունը` նվազագույն հաշվով առավելության հասնելով «Քրիսթալ Փելես»-ի նկատմամբ:
«Հիանալի է: «Չելսի»-ն միշտ թիվ մեկ ակումբը կլինի ինձ համար: Երրորդ անգամ եմ Անգլիայի չեմպիոն դառնում: Անկրկնելի զգացում է: Ցանկանում եմ լավ հանգստանալ և լավ տոնել չեմպիոնությունը»,- Sky Sports-ը մեջբերում է Դրոգբայի խոսքերը:
Լոնդոնյան ակումբի կազմում Դրոգբան հանդես է եկել 2004-2012 թվականներին և ակումբ է վերադարձել 2014-ին:







































