Տեխաս նահանգի Գարլենդ քաղաքում ոստիկանությունը կրակել է 2 մարդու, ովքեր հրաձգություն են իրականացրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի մոտ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
Հաղորդվում է, որ վիրավորվել է ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցը։
Ոստիկանությունը շրջանակի մեջ է առել ցուցահանդեսային կենտրոնը։ Հաղորդվում է, որ նկատվել է կասկածելի ավտոմեքենա, որում կարող է պայթուցիկ սարք գտնվել։ Կասկածելի ավտոմեքենան ստուգվում է ռոբոտ սակրավորի կողմից։









































