ԴԱԻՇ-ի առաջնորդ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) Աբու Բաքր էլ-Բաղդադին ողնաշարի ստացած վնասվածքներից հետո հաշմանդամ է դարձել: Այս մասին հաղորդում է The Independnet-ը:
Ահաբեկչական կազմակերպության ղեկավարը ենթադրաբար վիրավորվել է մարտի 18-ին`Իրաքի ավիահարձակման ժամանակ:
Էլ-Բաղդադին վերջերս գրեթե հանրության մեջ չի երևում, իսկ ԶԼՄ-ները հայտնում են, որ լուրջ վնասվածքները թույլ չեն տա նրան ղեկավարել ԴԱԻՇ-ը:
Նշվում է, որ նրան կփոխարինի խալիֆի տեղակալ Աբու Ալլահ Աֆրին:









































