Գերմանական «Շալկե»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարը կարող է մասնակցել «Գալաթասարայ» – «Շալկե» մրցավեճին: Այս մասին տեղեկացնում է գերմանական թիմի պաշտոնական կայքը:
29-ամյա հարձակվողը, որ աչքի վնասվածք ուներ, միացել է ընդհանուր խմբին ու մարզում անցկացրել:
Նշենք, որ «Գալաթասարայ» – «Շալկե» խաղը տեղի է ունենալու փետրվարի 20-ին՝ ՀՀ ժամանակով 23:45-ին:








































