Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր թիմը պետք է համալրվի բարձրակարգ խաղացողներով:
Վենգերը պատրաստվում է տրանսֆերային շուկայում 3-4 նոր ձեռքբերում կատարել և այդ նպատակով իր տրամադրության տակ 70 մլն ֆունտ ունի:
Նշվում է նաև, որ «Արսենալ»-ի տրանսֆերային գործունեության հաջողությունը մեծապես կապված է նաև թիմի՝ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքում զբաղեցրած տեղից, քանի որ եթե ակումբը մյուս մրցաշրջանում տեղ չունենա ՉԼ-ում, բազմաթիվ ֆուտբոլիստներ կհրաժարվեն համալրել «զինագործներ»-ի շարքերը:







































