Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հաղորդում է, որ Գյումրու 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ դիտորդական առաքելություններից մեկի երկու ներկայացուցիչ, ընտրողների մատյանները վարողների գլխավեևրևներին կանգնած քվեաթերթիկ ստացող ընտրողների ցուցակային համարները sms-ով ուղարկում են ինչ որ համարով:
Գյումրու 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ ընտրողներից մեկին փորձել են գրանցել և քվեաթերթիկ տալ բոլորովին ոչ իր անուն-ազգանվան դիմաց: Ահազանգել է հանձնաժողովի նախագահին, առաջարկելով արձանագրել միջադեպը, այնինչ հանձնաժողովի նախագահը, սկսել է բողոքել, թե «…դու չէ, որ ինձ պիտի ասես, թե ինչ անեմ», և չի արձանագրել միջադեպը:









































