“Советский спорт” –ի տեղեկությունների համաձայն` «Վալենսիա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի 27-ամյա կենտրոնական պաշտպան Ադիլ Ռամին հայտնվել է Մախաչկալայի «Անժի»-ի հետաքրքրության շրջանակում:
Նշվում է, որ Դագեստանի ակումբը դիտում է Ռամիին որպես Կրիստոֆեր Սամբայի փոխարինող, ով ՔՓՌ է տեղափոխվել: Լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում:
Ֆրանսիայի ազգային թիմի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 31 հանդիպում է անցկացրել «Վալենսիա»-ի կազմում, 1 գոլ խփել, 2 գոլային փոխանցում կատարել: Ֆուտբոլիստը վաստակել է 6 դեղին և 2 կարմիր քարտեր:






































