Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Ալեքսանդր Վարպետյան. Ի գիտություն ԱԱԾ-ի

Նախընտրական այս շրջանը հարուստ է արտառոց միջադեպերով, բայց հավելվում են առավել ապշեցուցիչները:

«Հայկական վարկած» կայքի 2013/02/15 թողարկման, «Սերժ Սարգսյանի «քաղաքական շախմատը» հաղորդաշարի 3-րդ բաժնում, հեղինակ Ա.Վահանյանը հանգամանալից ներկայացնում է հոկտեմբեր 27-ի ահաբեկչության իր վարկածը, և այն ավարտում բացառիկ արտառոց հետևյալ եզրահանգմամբ.

«Հա, մեկ էլ «27»-ի պատմության հետ ինչ-ինչ խորհրդավոր առնչություններ ունի ֆրանսահայ գիտնական, «Էություն ազգային իմաստնության տաճար» կոչվող կառույցի հիմնադիր Ալեքսանդր Վարպետյանը: ԱԱԾ-ի «պասով» նրան 2002-ին արտաքսեցին Հայաստանից, և դրա միակ պաշտոնական մեկնաբանությունն է, որ նա սպառնալիք էր մեր ազգային անվտանգությանը: Թե ինչ սպառնալիք է կոնկրետ, արտերկրում ունեցած նրա ո՞ր կապերն են ստեղծել այդ սպառնալիքը` դեռևս առեղծված է: Սակայն մի օր դա էլ հայտնի կդառնա… Եվ միգուցե դրանով վերջ կդրվի «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին»:

Այսու, պարզվում է, որ «27»-ի քաղաքական շահարկումների երկար շրջանին վերջ կտրվի արտերկրում մեր ինչ-ինչ կապերի բացահայտմամբ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս:

Հիշեցնենք, որ այս արտառոց անհեթեթությունը հրապարակվում է նախընտրական մի ժամանակահատվածում, երբ Հայապահպան նախաձեռնությունների համակարգման խորհուրդի «Ա. Վարպետյան-70» հոբելյանական միջոցառման առնչությամբ դիմվել և ստացվել է Մշակութային նախարարության արտոնությունը (տես ներքեւում): Մինչդեռ ՀՀ նախագահին ուղղված հայրենիք մեր կարճատև այցելության հայցը մնացել է անպատասխան և քննարկվում է ԱԱԾ գրասենյակներում:  Նկատի առնելով, որ նշյալ կայքը հաճախ է անդրադառնում ԱԱԾ  նյութերին, պետք է ենթադրել, որ «Հա, մեկ էլ 27…»  և «արտերկրում մեր ինչ-ինչ կապերի» վերջաբանը ակնհայտորեն առնչվում է վերջին հանգամանքի հետ, ըստ երևույթին, մի նոր զրպարտանքով հիմնավորելու համար թե՛ ընթացիկ մերժումը և թե՛ ընդհանրապես մեկ տասնամյակ է ի վեր մեր «գլխին սարքված գործը»:

 Ուստի պարտ են ազդարարել.

– Սույն հայտարարությունը գալիս է աներկբա վկայելու, որ հայրենիքից մեր վտարումն ու տասնամյա հալածանքները հիրավի կապված են հոկտեմբեր 27-ի ոճրագործության հետ:

– Իրականում, մեր վտարման ու հալածանքների բուն պատճառների փնտրտունքներն էին, որոնք տարիներ հետո մեզ մղեցին «Ազգային Խաչքար կամ Հոկտեմբեր 27-ի առեղծվածը» քննախուզությանը: Այն մենք հրապարակեցինք  www.eutyun.org կայքում, իսկ անցյալ տարի վերջնականապես փակեցինք:

– Ոչ մեկ օտար տերություն այդ մասին տեղյակ չէ: Հետապնդումների հետ կապված ստիպված ենք եղել գրավոր սոսկ ակնարկել միայն 1-2 երկների, այդ թվում Ֆրանսիայի իշխանություններին, հայցելով իրենց միջամտությունը: Ոչինչ ավելին, բացարձակապես ՈՉԻ՛ՆՉ:

– Մենք մեր ամբողջ գիտակցական կյանքը կատարելապես անվարձահատույց նվիրել ենք հայ ազգի ինքնաճանաչման, պատմական ապաքինման և հարատևման որոնումներին: Հասել ենք աննախադեպ բացահայտումների ( կարևորագույնները՝ անտիպ) և կյանքի մայրամուտին՝ առանց երբևէ քաղաքականությամբ զբաղվելու կամ լինելու որևէ կուսակցության թե այլ կառույցի անդամ, բացի մեր իսկ հիմնադրած «ԷՈՒԹՅՈՒՆ» Ազգային Իմաստության Տաճարից ու նրա «Հարատևման Ուխտ»  նախորդից:

– Պատրաստ էինք ամենայն համարել անցած, այսքանից հետո շարունակել ներդնել մեր կարողությունները նշյալ նպատակներին և երկրի բարօրությանը (այդ մասին առաջարկել ենք ՀՀ նախագահին, նշյալ հղմամբ): 

Իսկ եթե այս սովորական խառնակչություն չէ կամ ընթացիկ խարդավանք, և եթե այդ կեղտը մեր վրայից մաքրելու փոխարեն պիտի շարունակվեն առավել բանսարկումներ, ասպետորեն հայտարարում ենք.

Դիմելու ենք հարակից բոլոր տերություններին և համապատասխան հաստատություններին, խնդրելով բացահայտել մեր անձի հետ կապված որևէ ապօրենի, սքող կամ կասկածելի արարք, ինքներս մեր կողմից ներկայացնելով մեզ հետ կապված ամենայն, մինչև վերջին մանրուքը:

Հուսանք, որ այդժամ «հոկտեմբեր 27-ի» խնդրականը վերջնականապես կփարատվի:

 

«Հետք»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում