Իտալիայում մեկնարկել է Ա Սերիայի 25-րդ տուրը, որի շրջանակներում «Միլան»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Պարմա»-ին: Հանդիպումն ավարտվել է տանտերերի 2:1 հաշվով հաղթանակով:
Առաջին գոլը խփել է «Պարմա»-ի պաշտպան Գաբրիել Պալետան. նա ինքնագոլի հեղինակ է դարձել: «Ռոսոներիներ»-ի առավելությունը խաղի 78-րդ րոպեին կրկնապատկեց Մարիո Բալոտելին: «Միլան»-ի կազմում անցկացրած հանդիպումներում հարձակվողը խփեց 4-րդ գոլը: Խաղի վերջին րոպեներին հաշվի տարբերությունը կրճատեց Նիկոլա Սանսոնեն:
«Միլան»-ն իր ակտիվում 44 միավոր է գրանցել և զբաղեցրել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Պարման 32 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:





































