Դոնեցկի «Մետալուրգ»-ի պաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկնաբանել է Թուրքիայի ուսումնամարզական հավաքի շրջանակներում կայացած հունգարական МТК ակումբի դեմ ընկերական հանդիպումը, որն ավարտվել է ուկրաինական թիմի 4:2 հաշվով հաղթանակով:
Ալեքսանդր Վոլովիկի և Նիկոլայ Մորոզյուկի` խաղադաշտից հեռանալուց հետո Յուրի Մաքսիմովի թիմը ստիպված էր խաղալ 10 հոգով:
«Այս խաղը շատ հետաքրքիր էր: Մենք հաղթում էինք 4:0 հաշվով, սակայն 2 գոլ բաց թողեցինք: Ցանկացած հաշվի դեպքում խաղի տեմպը թուլացնել չի կարելի: Մրցավարը 2 ֆուտբոլիստի հեռացրեց մեր թիմից: Կրքերը պետք է զսպել: Սա մեզ համար դաս կլինի:
Առաջին խաղակեսում ես խաղում էի կենտրոնական պաշտպանի գծում: Կարծում եմ` հաջող անցկացրինք հանդիպումը` չնայած թույլ տվեցինք որոշ սխալներ և վրիպումներ: Կարևոր է վերլուծել դրանք և չկրկնել ապագայում»,- Դոնեցկի ակումբի մամլո ծառայությունը մեջբերում է մեր հայրենակցի խոսքերը:









































