Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը հրաժարվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Յուրգեն Կլոպին:
«Վստահաբար կարող եմ ասել, որ հաջորդ մրցաշրջանում չեմ գլխավորելու Դորտմունդի «Բորուսիա»-ն»,- 57-ամյա մասնագետը նշել է Sport1-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է դորտմունդյան ակումբից: Նրա խնդրանքով ակումբի ղեկավարությունը խզել է պայմանագիրը, որի ժամկետը լրանալու էր 2018թ.: