«Ինտեր»-ի ֆուտբոլիստ Էստեբան Կամբիասոն հասկանալ է տվել, որ պատրաստ է պայմանագիր կնքել թիմի հետ:
Ըստ տեղեկությունների՝ կիսապաշտպանը տարեկան 4 միլիոն եվրո է ստանում միլանյան թիմում:
«Ես ուղղակի ցանկանում եմ հանդես գալ այստեղ: Ակումբի նախագահն էլ է տեղյակ, որ մենք կարող ենք նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ երեսուն վայրկյանի ընթացքում. նրանք կզանգահարեն ինձ, ու ես կհամաձայնեմ առաջարկված պայմաններին»,- ասել է Կամբիասոն:






































