Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր Sportmediaset-ը, հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը կարող է վերսկսկել իր մարզական կարիերան Միլանի «Ինտեր»-ի կազմում:
«Ներաձուրիները» ցանկանում են գործարք կնքել Նիստելռոյի հետ՝ Դիեգո Միլիտոյի բացը լրացնելու համար: Նշենք, որ Միլիտոն խաչաձև մկանների վնասվածք է ստացել:
Հավելենք, որ Վան Նիստելռոյն իր մարզական կարիերան ավարտել է անցած տարվա ամռանը:






































