Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Դոհայի մրցաշարի քառորդ եզրափակիչում առավելության հասավ Պետրա Կվիտովայի նկատմամբ:
Ամերիկացի ու չեխ թենիսիստուհիների պայքարն ավարտվեց 3:6, 6:3, 7:5 հաշվով հօգուտ Ուիլյամսին:
Հարկ է նշել, որ կիսաեզրափակիչում Սերենայի մրցակիցն է լինելու Մարիա Շարապովան: Վերջինս այսօր նույնպես հաղթանակի հասավ քառորդ եզրափակիչի խաղում:









































