Մոսկվայի «Սպարտակ»-ը, որն Իսպանիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում, ստուգողական հանդիպում է ունեցել «Օցելուլ»-ի դեմ:
Մոսկովյան ակումբին հաջողվել է առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Խաղն ավարտվեց 2:1: Հարկ է նշել, որ «Սպարտակ»-ի կազմում երկու գոլերն էլ հեղինակել է Մաջիդ Ուորիսը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով չէր կարող մասնակցել այս հանդիպմանը: Նա նաև բաց կթողնի առաջիկա մի քանի խաղերը:






































