«Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի օգնական Ժորդի Ռոուրան գնահատել է Խավիի՝ «Միլան»-ի դեմ խաղին մասնակցելու շանսերը:
«Արդյո՞ք պատրաստ կլինի Խավին «Միլան»-ի դեմ խաղին: Նա արդեն վերսկսել է մարզումները, կատարում է գրեթե բոլոր վարժությունները, բայց մենք դեռ պետք է մեկ-երկու օր սպասենք, հետո նոր վերջնական որոշում կայացնենք», — ասել է Ռոուրան:
Հիշեցնենք, որ «Միլան» – «Բարսելոնա» խաղը կկայանա փետրվարի 20-ին «Սան Սիրո» մարզադաշտում:








































