Դակոտա Ջոնսոնը շարունակում է զարգացնել սեփական ոճը, սակայն չի կողմնորոշվում սանրվածքի հարցում՝ նա մերթ թխահեր է, մեկ վառ շիկահեր, սակայն այս անգամ նա որոշել է նոր սանրվածք անել, գրում է Spletnik.ru-ն:
Նախօրեին պապարացիները դերասանուհուն նկատել են նյույորքյան սպա կենտրոններից մեկից դուրս գալիս: Լուսանկարներում երևում է, որ Դակոտան տրվել է նորաձևության մեջ տարածված տենդենցին և մազերը «բոբ» է կտրել:
Դատելով լուսանկարներից՝ կարելի է ասել, որ Ջոնսոնը սանրվածքը մեկ օր առաջ է արել, քանի որ շաբաթվա սկզբին նրան սովորական սանրվածքով են տեսել:











































