Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումից հետո շփվել է ակումբի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ:
«Մենք շփվեցինք Ֆերգյուսոնի հետ, բայց չենք խոսել ո´չ ֆուտբոլի, ո´չ մարտավարության մասին: Մենք ընկերներ ենք և պարզապես զրուցում էինք: Կյանքը շարունակվում է:
Չեմ կարող ասել, թե որքանով է կախված իմ ապագան «Օլդ Թրաֆորդ»-ում կայանալիք հանդիպումից: Բայց այդ հարցն ինձ չի հուզում»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:










































