Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է եղել «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով: Այդ մասին հայտնել է Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը:
««Ռեալ»-ն, իսկապես, հետաքրքրված էր իմ ծառայություններով: Բայց ես երազում էի «Բարսելոնա»-ի մասին: Երբ լսեցի այլ ակումբ տեղափոխության հնարավորության մասին, արդեն հստակ գիտեի հաջորդ քայլերս: Ինձ գրավում էր դիտարժան ֆուտբոլը, որ ցուցադրում էր կատալոնական ակումբը»,-Cope-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք` ուրուգվայցի ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Մինչ այդ նա հանդես էր գալիս «Լիվերպուլ»-ում:








































