Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռայո Վալյեկանո»-ի դեմ հանդիպման 51-րդ րոպեին Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դեղին քարտ է ստացել` կեղծակերպման համար: Այդպիսով, Ռոնալդուն ստացել է 5-րդ նախազգուշացումն ընթացիկ` 2014/15 թվականների մրցաշրջանում:
Այդ պատճառով 30-ամյա հարձակվողը ստիպված կլինի բաց թողնել «արքայական ակումբ»-ի` «Էյբար»-ի դեմ խաղը, որը կայանալու է ապրիլի 11-ին:
Հավելենք, որ «Ռայո Վալյեկանո»-ի դեմ հանդիպմանը Ռոնալդուն գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել:









































