«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ սըր Ալեքսը հայտարարել է, որ Քրիշտիանու Ռոնալդուի համար պատասխանատու է լինելու Ռաֆայել դա Սիլվան:
«Ռոնալդուի համար պատասխանատու է լինելու Ռաֆայելը: Նրա հասուն խաղն այս մրցաշրջանում հիացնում է: Բացի Ռոբին վան Պերսիից Ռաֆայելն ու Քարիկն էլ են իրենց լավագույն մրցաշրջաններն անցկացնում իրենց ողջ մարզական կարիերայում: Ռաֆայելը բրազիլացի է, ու նա ոչ մի բանից չի վախենում: Մեր ողջ հույսը նա է:
Ռոնալդուն բացահայտվեց «Ռեալ»-ում: Պետք է հիմար լինել, որ չնկատես նրա գոլերն ու ռեկորդները: Բայց եթե մեկն էլ կա, որ նրան լավ գիտի, ապա դա «Յունայթեդ»-ն է: Ռոնալդուն մեզ մոտ 6 տարի հանդես է եկել: Մենք գիտենք այն ամենի մասին, ինչի նա ունակ է: Մենք առավելություն ունենք», – Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:






































