Tuesday, 16 06 2026
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը

Չեմպիոնների Լիգա. «Շախտյոր» – «Բորուսիա» խաղին ընդառաջ (տեսանյութ)

Այսօր կկայանա Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրը: Դոնեցկի «Շախտյոր»-ը «Դոնբաս Արենա» մարզադաշտում ուժերն է չափելու Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:

Երկու թիմերն էլ կադրային խնդիրներ ունեն: Դաշտի տերերի կազմում բացակայում է կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կուչերը, ով որակազրկված է: Հարցականի տակ է Տոմաշ Հյուբշմանի մասնակցությունը խաղին: Ֆուտբոլիստը նոր է ապաքինվել: «Անժի» տեղափոխված Վիլիանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի թիմի նորեկ Թայսոնը: «Բորուսիա»-ի կազմում բացակայում է Իլկայ Գյունդողանը: Սա կարելի է վատ նշան համարել հյուրերի համար, քանի որ բոլոր 5 հանդիպումներին, որոնց Գյունդողանը տարբեր պատճառներով չի մասնակցել, «Բորուսիա»-ն պարտվել է: Դոնեցկ չի ժամանել Քևին Գրոսկրոյցը:

Միրչա Լուչեսկու. «Մենք միշտ հաջող հանդիպումներ ենք անցկացնում գերմանական թիմերի դեմ: Պարտության ենք մատնել «Շալկե»-ին, «Շտուտգարտ»-ին, «Վերդեր»-ին: Սակայն խաղաոճով «Բորուսիա»-ն ավելի նման է լատինամերիկյան թիմերին»:

Յուրգեն Կլոպ. ««Շախտյոր»-ում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Դա վերաբերում է ինչպես հիմնական կազմին, այպես էլ պահեստայինների նստարանին: Նրանց կիսապաշտպանությունը շատ տպավորիչ ֆուտբոլ է ցուցադրում: Առանձնանում է հատկապես Ֆերնանդինյոն: «Շախտյոր»-ի դեմ խաղը լուրջ փորձություն է մեզ համար»:

Թիմերը հանդիպել են են 2 անգամ՝ ՉԼ գավաթի խաղարկության որակավորման փուլում՝ 2001թ.: Երկու դեպքերում էլ առավելության է հասել «Բորուսիա»-ն՝ 2:0 և 1:3 հաշիվներով: Բացի այդ, եվրագավաթների խաղարկություններում ոչ մի ուկրաինական թիմի չի հաջողվել առավելության հասնել «Բորուսիա»-ի նկատմամբ (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի): «Բորուսիա»-ն այն 4 թիմերից մեկն է, որը չի պարտվել ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությունում: Անպարտելի են նաև «Յուվենթուս»-ը, «Շալկե»-ն ու «Մալագա»-ն: ՉԼ վերջին 19 արտագնա խաղերում «Բորուսիա»-ն միայն մեկ անգամ է կարողցաել անառիկ պահել սեփական դարպասը: Բացի այդ, գերմանկաան թիմի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության բոլոր արտագնա հանդիպումներում գոլի հեղինակ է դարձել:

Խաղը կսպասարկի բրիտանական մրցավարական անձնակազմը՝ 41-ամյա մրցավար Հոուարդ Ուեբի գլխավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում