Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը մեկնաբանել է նույն քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ առաջիկա մենամարտը:
«Չեմպիոնի տիտղոսը չեմ զիջել Աբրահամին, ուղղակի ժամանակավորապես հանձնել եմ նրան: Դա ուղղակի անհաջող օր էր ինձ համար, սակայն հիմա ամեն ինչ փոխվել է:
Բացի այդ, մենամարտը տեղի կունենա իմ հարազատ քաղաքում, ինչն ինձ ուժ ու վստահություն կհաղորդի»,- Շտիգլիցի խոսքերը մեջբերում է EastSideBoxing:








































