«Բարսելոնա»-ի ներկայացուցիչները շարունակում են ուղիներ փնտրել` թիմի պաշտպանության գիծը հզորացնելու համար: Այդ նպատակով կատալոնական ակումբին անհրաժեշտ է կենտրոնական պաշտան:
«Բարսելոնա»-ում ուսումնասիրում են զանազան թեկնածություններ, և վերջին օրերին ակումբի ղեկավարները սկսել հետաքրքրվել Լոնդոնի «Չելսի»-ի պաշտապն Դավիդ Լուիսի ծառայություններով: Նա կարող է կատարել ոչ միայն կենտրոնական պաշտպանի, այլև հենակետային կիսապաշտպանի պարտականությունները:
Բրազիլացին «Չելսի» է տեղափոխվել 2011 թվականին, իսկ նրա տրանսֆերի դիմաց 25 մլն եվրո են վճարել: Հիշեցնենք, որ կատալոնացիների մարզչական շտաբը հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հումելսի ծառայություններով:






































