Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ համաձայնագիրը կարող է Մերձավոր Արևելքում սպառազինությունների մրցավազք առաջացնել, տեղեկացնում է NBC-ն։
«Եթե համաձայնագիրը ստորագրվի, դրա արդյունքներից մեկը կարող է լինել այն, որ դա կառաջացնի սպառազինությունների մրցավազք սուննիական պետությունների շրջանում, կամ էլ միջուկային սպառազինության մրցավազք Մերձավոր Արևելքում, ինչը կարող է ամբողջ աշխարհի համար մղձավանջ դառնալ»,- հայտարարել է Նեթանյահուն։









































