«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը մեկնաբանել է Բունդեսլիգայի 27-րդ տուրում կայացած Դորտմունդի «Բարուսիա»-ի դեմ հանդիպման արդյունքը: Մյունխենցիները 1:0 հաշվով հաղթանակ են տարել արտագնա խաղում:
«Խաղն անչափ լարված էր մինչև վերջին րոպեն: Մենք հիանալի պաշտպանվում էինք, իսկ գոլ խփելու շանս միայն Մարկո Ռոյսն ուներ: Հարկ է նշել, որ մենք շատ քիչ էինք տիրում գնդակին:
Սա հաղթանակ էր, որը տրվեց մեծ դժվարությամբ: Դորտմունդում տարած հաղթանակը միշտ յուրահատուկ իրադարձություն է»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լամի խոսքերը:







































