Tuesday, 30 06 2026
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

Սրանց հետևանքները դեռ երկար կզգացվեն

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Երևանում հայտարարել է, որ Եվրասիական միության անդամակցության որոշումը կայացրել են Հայաստանի քաղաքացիները: Այդ հայտարարությունն իսկապես եղել է, ապրիլի 1-ն այստեղ կապ չունի՝ հայտարարությունը հնչել է մարտի 31-ին: Եվ ոչ էլ Նարիշկինն անտեղյակ է ու չգիտե, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշման հետ քաղաքացիները որևէ կապ չունեն: Նա ամեն ինչ գիտե իհարկե, ու իմանալով հանդերձ էլ հայտարարում է, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացրել են քաղաքացիները:

Այդ հայտարարությունների համար է, որ Ռուսաստանը Հայաստանում ոչ միայն իշխանությանն է ենթարկեցրել իրեն, այլ իրեն է ենթարկեցրել նաև, այսպես ասած, հիմնական կամ առաջատար համարվող ընդդիմադիր կուսակցություններին, որպեսզի այս միջոցով Հայաստանի հանդեպ ցանկացած գործողություն արժանացվի «անշրջելի» հավանության և հայտարարվի, որ դա ժողովրդի որոշումն է:

Եթե որոշումը հավանության է արժանանում միայն Հայաստանի իշխանության շրջանում, եթե իշխանությունը որևէ որոշում կայացնում կամ առաջ է մղում ընդդիմության անհամաձայնությամբ, ապա այդ որոշումների լեգիտիմության բացակայությունը քողարկելը շատ դժվար է: Իսկ ահա, երբ որոշումները կայացվում են ընդդիմադիր հիմնական ուժերի հավանությամբ, ապա դա հնարավորություն է տալիս որոշում կայացնող հռչակել ժողովրդին:

11072744_823486691032318_602603297_n

Հարց է առաջանում, թե Ռուսաստանի ինչի՞ն է պետք դա՝ թող դրա մասին մտածեն Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունները, Ռուսաստանն ինչո՞ւ պետք է հոգ տանի այդ որոշումների, այսպես ասած, լեգիտիմության մասին: Առաջին հայացքից իսկապես՝ այդպիսի խնդիր չկա: Բայց Հայաստանի առումով Ռուսաստանի խնդիրները այսօր մակերևույթին չեն, այլ խորքում: Մակերևույթին քարոզչությունն է, որը, սակայն, ավելի ու ավելի նվազ արդյունավետությամբ է աշխատում և պարբերաբար բերում հարաբերությունների առնվազն տարակուսելի դրվագների:

Ինչպես ՌԴ նախկին վարչապետ Չեռնոմիրդինը կասեր՝ ուզում են լավ լինի, ստացվում է` ինչպես միշտ: Քարոզչական մակերևույթի վրա իրավիճակը հենց այդպիսին է, ինչն էլ խորքում խորացնում է խնդիրները: Եվ Ռուսաստանը աստիճանաբար գալիս է այդ խնդիրների գիտակցման, արձանագրում է դրանք, հասկանում, որ խնդիրները կան և դրանք պետք է լուծել: Պարզապես լուծման մեթոդոլոգիան, կրկին հայտնի խոսքի նման՝ փորձում են լավ լինի, ստացվում է` ինչպես միշտ, որովհետև մտածում ու գործում են` ինչպես միշտ:

Ահա այդ շրջանակում էլ Ռուսաստանն առկա խնդիրների համար իր պատասխանատվությունը, իր կայսերական քաղաքականության սկզբունքային տապալումը ընդունելու և քաղաքական մոտեցումները, Հայաստանի հանդեպ գործողությունները էապես վերանայելու փոխարեն, փորձում է քաղաքական դաշտի մանիպուլյացիաների միջոցով պատասխանատվությունը տեղափոխել Հայաստանի հասարակության վրա՝ դուք եք որոշում կայացրել: Իրականում հայ ժողովուրդն, իհարկե, որոշում չի կայացրել: Բայց փաստ է նաև, որ առանձնապես չի էլ ընդդիմացել կայացված որոշմանը, իսկ շատ դեպքերում նույնիսկ խոհանոցային կամ բակային խոսակցությունների շրջանակում հավանության արժանացրել և նույնիսկ հույսեր ու ակնկալիքներ տածել:

Որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը, որն էլ ՀՀԿ-ից բացի, հավանության է արժանացրել ոչ իշխանական քաղաքական բևեռը, որն այն ժամանակ դեռ կար: Ավելին` «ժողովրդի ընտրության» հարցում հենց այս բևեռն է մեծ ծառայություն մատուցել Ռուսաստանին ու Սերժ Սարգսյանին, հենց ոչ իշխանական ուժերի այս եռյակն է իր գործունեությամբ և դիրքորոշումներով թե՛ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, թե՛ Ռուսաստանին օգնել խուսանավել լիարժեք պատասխանատվությունից և պատասխանատվության մի զգալի մասը դնել հասարակության վրա, ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների վրա:

Թեև ինչի մասին է խոսքը, եթե ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն իրենք են բազմիցս հայտարարել, որ սատարելով ԵՏՄ մտնելու որոշմանը` իրենք կատարել են հասարակության կամքը: Եվ այժմ այդ իրողությունը Ռուսաստանը երկրորդային օգտագործման է ենթարկում և հայ-ռուսական խորացող հարաբերության առումով ասում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանն այդ խորքային խնդիրների առաջացող խութերի համար մեղք չունի՝ այդ ամենը արժանացել է հայ ժողովրդի հավանությանը:

Իրականում հայ ժողովրդին խաբել են քաղաքական դաշտի ռուսահպատակ երկու բևեռները՝ իշխանականն ու ոչ իշխանականը, քաղաքացիներին, հասարակությանը ենթարկել են երկկողմ բլոկադայի՝ Ռուսաստանի առաջ հավատարմության մրցության բովում, իսկ այսօր էլ պատասխանատվությունը դնում են խաբված և տեղեկատվական տոտալ բլոկադայի ենթարկված հասարակության վրա:

Այդ օրինակը դասական օրինակ է, թե ինչ է կատարվում պետության և հանրության հետ, երբ այդ պետությունը չունի քաղաքական համակարգ և գաղափարական, սկզբունքային ընդդիմադիր դաշտ, երբ պետական ինքնիշխանությունը, այսպես ասած, քաղաքական այրերի մտածողության շրջանակում ունի ընդամենը կուսակցական հարցեր լուծելու համար անհրաժեշտ մանրադրամի արժեք, երբ քաղաքական գործունեությունն ընդամենը բիզնեսի մի ճյուղ է, որում ներգրավվածները պայքարում են «արտաքին ներդրումների», այսինքն` արտաքին քաղաքական հովանավորության համար, որը տվյալ դեպքում հանդիսանում է պայքար Ռուսաստանի բարեհաճության համար:

Ընդ որում` Հայաստանը նոր է սկսում զգալ Ռուսաստանին հավատարմության համար այդ թեժ պայքարի հետևանքները, և թեև ոչ իշխանական եռյակ կամ բևեռ կոչվածն այլևս չկա, բայց առաջիկայում ամենայն հավանականությամբ Մոսկվան դեռ շատ առիթներով կհիշեցնի այդ բևեռի փառապանծ գործունեությունը հանուն Ռուսաստանի Դաշնության:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում