Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Անգլիայի ընտրանու դեմ ընկերական խաղից: Մասնագետը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Իտալիայի և Անգլիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն այսօր` մարտի 31-ին Թուրինում:
«Լսել եմ հրաժարականիս վերաբերյալ շրջանառվող լուրերը, սակայն շարունակում եմ կատարել աշխատանքս: Գիտեմ, որ հեշտ չի լինի: Բայց երազանքի իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Ինչ էլ որ լինի, ես շարունակում եմ աշխատել:
Անգլիայի ընտրանու կարգի հզոր թիմերի հետ խաղերը շատ կարևոր նշանակություն ունեն: Այն հնարավորություն կտա գնահատել սաներիս խաղային որակները»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:









































