«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է «Ռեալ» – «Յունայթեդ» առաջիկա խաղի մասին:
«Քրիշտիանու Ռոնալդուն հրեշի է նման: Ես տեսել եմ նրա խաղը շաբաթ օրը. նա վերցնում էր գնդակն ու առանց կանգ առնելու ընթանում: Անհնար է կանգնեցնել նրան:
Նա գոլի հեղինակ դարձավ 80 մետր վազելուց հետո, երեսուն րոպեի ընթացքում հեթ-տրիկ ձևակերպեց:
Նրան կանգնեցնելու համար մի քանի ֆուտբոլիստով պետք է փորձել»,- BBC-ն փոխանցում է Նևիլի խոսքերը:









































