Monday, 29 04 2024
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ

Ուրիշ խնդիր Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, գնահատեք Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները, որի արդյունքում, ըստ էության, հստակեցվեց, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտն այս պահին թափուր է: Դրանից հետո իշխանությունը հաճախ է խոսում ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալու անհրաժեշտության մասին: Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրն» է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզ ներկայացնում: Մյուս կողմից Նախախորհրդարանն է նմանատիպ առաջարկով հանդես գալիս, բայց դրանք չեն դառնում հանրության սեփականությունը:

Կարելի է ասել, որ 2006-ից մինչև հիմա Հայաստանի ներքին քաղաքականությունը պտտվում էր այն մեծ փուչիկի շուրջը, որ ԲՀԿ էր կոչվում: Տարբեր ձևերով և կարծես թե բոլոր քաղաքական խմբավորումները ենթարկվում էին այդ վիճակին: Հետո գործող իշխանությունները բացահայտեցին, որ ստեղծել ենք այդ ուժը, օգտագործել ենք ուրիշների դեմ, սխալվել ենք, և վերացրին այդ բանը, ու պարզվեց, որ որևէ բան գոյություն չունի այս երկրում և չի էլ կարող գոյություն ունենալ քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում։ Այս երկրում հնարավորություն  չկա, որ ձևավորվեն ըստ օրենքի գործող կուսակցություններ, որ լինի կուսակցական կյանք, նորմալ քաղաքականություն: Ինչո՞ւ, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգը վերացրել է հիմնական պայմանը՝ ազատ ընտրությունների մեխանիզմը։ Իսկ այդ դեպքում լրիվ անիմաստ է խոսել կուսակցական կյանքի ու կուսակցությունների մասին: Մենք ունեցել ենք այն, ինչ-որ տասնամյակներ շարունակ ունեցել ենք՝ խմբավորումներ են ստեղծվում, կուսակցությունների իրավունք ստանում, կնիք վերցնում և ինչ-որ հարաբերություններ ստեղծում իրար մեջ: Դա է, ուրիշ ոչ մի բան չկա: Հիմա, երբ վերացավ ԲՀԿ-ի մոնոպոլիան, պարզվեց, որ խմբավորումները պարապ են մնացել: Ես այդ պարապ վիճակն եմ տեսնում, որ ասում են՝ շոկի մեջ են. ոչ մի շոկ էլ չկա, պարապ են մնացել,  խաղեր չկան: Անիմաստ է դարձել այդ կուսակցական դեմագոգիան, որի հիման վրա տարիներ շարունակ գոյություն են ունեցել: Եվ արդեն իսկ բոլոր տեղերից բոլորը նայում են, թե գործող վարչախումբն ինչ է առաջարկում: Մենք այս օրերին տեսանք, որ կուսակցությունները գնացին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպեցին:

Հասարակության մի մեծ հատվածը քննադատեց այդ հանդիպումը:

Քննադատես-չքննադատես, բոլորը պարզ հասկանում են, որ ինչ-որ խմբավորումներ են, որոնք այս ձևով են իրենց գոյությունը պահպանում: Ուրիշ բան չկա այստեղ: Իզուր չէ, որ այս օրերին խոսվում է այն մասին, թե որն է ժողովրդին հուզող քաղաքական խնդիրը, և այն, ինչ կատարվում է, որևէ կապ ունի՞ հասարակական շահի հետ, թե՞ ոչ: Սա ամենակարևոր հարցն է, և կարծում եմ, որ կզարգանան այս դիսկուսիաները: Ես հետևել եմ, երբ մի խումբ երիտասարդներ այս հարցով դիմել էին կուսակցություններին, բավականին հետաքրքիր հարցադրում էր, առաջարկում են կուսակցություններին հրաժարվել այդ խաղերից, որովհետև 2 տասնամյակից ավելի ժամանակ է անցել, ամեն ինչ նույն որակի մեջ է, և բնական է, որ արդեն հանրությունն ինքն է փորձում ձևակերպել իր խնդիրը: Հանրության խնդիրը պարզ ու հստակ է՝ 24 տարի է անցել անկախ Հայաստան հռչակելուց հետո, և ամենակարևոր խնդիրը՝ ազատ ընտրությունների միջոցով պետական իշխանության ձևավորումը, հանրությունը չի կարողացել լուծել: Մինչև հիմա պետական կառավարման համակարգը պարբերաբար յուրացվում է կողմնակի ուժերով և ծառայում իրենց շահերին: Ո՞նց լուծել այս խնդիրը: Խնդիրների խնդիրը սա է: Ուրիշ խնդիր Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու: Այն քաղաքական ուժերը, որոնք ընդունում են դա, նրանք կարող են ինչ-որ դերակատարություն ունենալ, բայց մենք չենք տեսնում: Բոլորը ենթարկվել են ստեղծված խաղի կանոններին և դրսևորում են իրենց այդտեղ, փորձում են իրենց գոյությունը պաշտպանել:

Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումնե՞րն էլ իմիտացիոն բնույթ ունեին: Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանն ինքն  էլ մտահոգություն է հայտնում խորհրդարանական կառավարման ձևի վերաբերյալ, և նաև նշվում է, որ հնարավոր է ներկա սահմանադրությունը որոշակիորեն կատարելագործվի և ներկայացվի հանրությանը: Այդ դեպքում ինչո՞ւ էր պետք այս խաղը թելադրել հանրությանը:

Ի՞նչ խաղ են թելադրում, առաջին անգամ չէ: Իմիջիայլոց, գործող քրեական համակարգը շատ լուրջ է վերաբերվում Սահմանադրությանը՝ որպես մեխանիզմի: Սահմանադրության շուրջ խաղերով և Սահմանադրությունն օգտագործելով նրանք կարողանում են լեգալիզացնել իրենց գործունեությունը և այն հակասահմանադրական համակարգը, որը ստեղծել են: Հերթական անգամ խաղեր են ստեղծվում Սահմանադրության շուրջ, դերեր են տալիս, տպավորություն ստեղծում, որ այն, ինչ-որ կատարվում է, սահմանադրական պրոցես է։ Իրականությունը բոլորս հասկանում ենք, որ դա ոչ մի կապ չունի, խմբավորումներն էլ են հասկանում, բայց հասկանալը շատ քիչ է, իրենք գնում և մասնակցում են այդ պրոցեսներին դիվիդենտներ ստանալու համար: Սա այն իրականությունն է, որը 24 տարի չի փոխվել, այստեղ որևէ նորություն չկա, և որևէ նշանակություն չունի՝ այսօր զբաղված են Սահմանադրությամբ, վաղը Ցեղասպանության հարցը կսարքեն քննարկման հարց: Եղել են ժամանակներ, որ ազգային անվտանգության կոնցեպտ են գցել շրջանառության մեջ: Այսինքն՝ այս գործող համակարգը գիտի, ինչ-որ մի արհեստական պրոցես է սկսում, բոլորին ներգրավում դրա մեջ և ներկայացնում որպես պետական կյանք: Հիմա հանրության վերաբերմունքը դրան ո՞րն է՝ խնդիրը դա է: Մինչև հիմա մեծամասնությունը ենթարկվում էր դրան, ենթարկվում էր հենց այդ քաղաքական խմբավորումների օգնությամբ, որովհետև կուսակցությունները ոչ մի ուրիշ ֆունկցիա, բացի հանրությանը շեղելուց, չունեն, այդ դերն են կատարում: ԲՀԿ-ի էությունը դա էր՝ շեղել հանրությանը մասշտաբային պրոյեկտներում, որպեսզի հանրությունը չհավաքվի, խնդիրներ չդնի: Հիմա նույնը կկատարվի ուրիշ ձևերով:

Ես նշեցի «Քաղաքացիական պայմանագրի» և Հիմնադիր խորհրդարանի առաջարկների մասին: Այդ երկու ուժերն էլ արտաքին քաղաքականության հարցում «ոչ-ոչ»-ի կողմնակից են՝ ոչ Ռուսաստան, ոչ Արևմուտք։  Այս առումով արդյոք խնդիր չե՞ք տեսնում, և այս խմբերը արդյոք կարո՞ղ են դատարկ դաշտը լցնել, հանրության մոտ այդ քվեն ստանալ:

Նախ՝ Նախախորհրդարանը կուսակցություն չէ, քաղաքացիական շարժում է, ուստի, որևէ մեկն իրավունք չունի նրանից պահանջելու կուսակցական դիրքորոշումներ: Թե իրենք ինչ են անում, դրա վերաբերյալ գնահատականները տարբեր են: Եթե կուսակցություն դառնա, ապա կվերաբերվենք որպես կուսակցության: Հիմա կարծեք թե «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է, որ ուզում է դառնալ կուսակցություն: Եթե ուզում է դառնալ կուսակցություն, ապա բնական է, որ պետք է վերաբերվել որպես կուսակցության և այն պահանջները դնել, որոնք դրվում են կուսակցությունների առաջ, որովհետև կուսակցությունները պարտավորված են, ըստ օրենքի, ունենալ իրենց գաղափարախոսությունը, ծրագիրը և դիրքորոշումը ցանկացած կարևոր հարցի շուրջ: Շատերը դա չեն անում երբեք, չեն ուզում լինել կուսակցական, ուզում են կուսակցության իրավունքը վերցնել, բայց կուսակցություն չլինել: Այդ պրակտիկան է Հայաստանում գոյություն ունեցել: Հիմա այս նոր ստեղծված կուսակցությունը իրեն ո՞նց կպահի, կդառնա՞ կուսակցություն դասական առումով՝ օրենքով գործող, թե՞ ոչ: Եթե կդառնա, ապա հանրությանը պետք է բացատրի, թե ոնց է իր գործունեությունը ծավալելու, եթե երկրում գոյություն չունի ազատ ընտրությունների մեխանիզմ: Ինձ համար դա լրջագույն խնդիր է, թե կուսակցությունն ինչ պատասխան է տալիս այդ հարցին: Բոլորն ասում են, որ ընտրությունները կեղծում են, եթե չկա ընտրություն, կուսակցության գոյության իմաստը ո՞րն է:

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ճանապարհային քարտեզում կետ կա, որտեղ անդրադառնում են ընտրական տեղամասերին, թե որտեղ քանի  հոգի պետք է վերահսկի ընտրական գործընթացը: Արդյոք համոզի՞չ կարող է լինել այս ճանապարհը:

-Մինչև հիմա համոզիչ չի եղել։ Եթե գործող ռեժիմը տրամադրված եղավ կեղծելու ընտրությունները, անպայման կեղծելու է: Ի վերջո ուրիշ երկրների փորձ կա, թե ինչպես են լուծել այս խնդիրը: Վիճակ են ստեղծել, որ գործող համակարգը չկարողանա կեղծել ու հրաժարվի դրանից, շատ բարդ պրոցեսներով: Եթե դու թույլ ես տալիս, որ նա կեղծի, ապա կեղծելու է՝ ուզում ես միլիոն մարդ պահի:

Պարոն Սարգսյան, եթե վաղը լինեն արդար ու թափանցիկ ընտրություններ, հանրությունն ունի՞ այլընտրանք։

Այլընտրանքն այն է, որ երկրում պետք է ստեղծվեն կուսակցություններ։ Հայաստանում գործող օրենքը թույլ է տալիս, որ նման խմբավորումներն ապրեն։ Երկրում պիտի ընդունվի այնպիսի օրենք, որի հիման վրա կուսակցություններից դուրս որևէ խմբավորում չկարողանա գործել։ Կուսակցությունների՝ որպես քաղաքական ինստիտուտների խնդիրը, ազատ ընտրության խնդրից հետո կամ զուգահեռ երկրորդ խնդիրն է։ Հնարավոր է, որ այս երկրում ստեղծվեն դասական կուսակցություններ, այս խմբավորումները վերանան կամ վերածվեն կուսակցությունների։ Այսինքն, եթե նրանք վերցնում են կուսակցությունների իրավունք, նրանք պետք է ցուցաբերեն կուսակցություններին բնորոշ գործառույթ։ Մեզ մոտ չկան նման կուսակցություններ։ Միայն իրավունքը վերցնում են, ոչ մի պատասխանատվություն հանրության առջև չունեն, ու անգամ գիտենք, թե ինչպես են խոսում։ Մեկն իրեն փրկիչ է հայտարարում, մյուսը՝ մեկ այլ բան։ Դրանք շատ վտանգավոր խմբավորումներ են, որոնք տարիներ շարունակ յուրացրել են պետական կառավարման համակարգը։ Հանրության առջև երկու կարևոր խնդիր է դրված՝ ինչպես ես ընտրում պետական կառավարման համակարգը, և ովքեր են ընտրվում։ Այսինքն՝ պետք է ստեղծվեն այն սուբյեկտները, որոնք իրավունք ունեն ընտրվելու։ Մեզ մոտ եղել է իրավիճակ, երբ հարց է բարձրացվել, որ ՀՀԿ-ն իրավունք չունի ընտրվելու, որովհետև նա կաշառք բաժանող, քրեական հանցագործություն կատարող ուժ է։  Մենք այս առումով ոչ առաջինն եք, ոչ՝ վերջինը։ Այս խնդրի առջև բազմաթիվ հանրություններ են կանգնել և լուծել են այդ խնդիրը։ Երաշխիքներ են ստեղծել ընտրությունների համար, և այն սուբյեկտներն են դա ստեղծել, որոնք իրավունք ունեն մասնակցել ընտրություններին։

Փաստացի հիմա կարծես հանրությունն այլևս հույսեր չի կապում փրկիչների հետ, հատկապես այն բանից հետո, երբ հերթական «փրկիչը» խոստանում էր արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, իշխանափոխություն, աշխատատեղեր, և մեկ գիշերում հրաժարվեց քաղաքականությամբ զբաղվել։ Ստացվում է, որ «փրկչի» ինստիտուտը ձախողվե՞ց երկրում։

Սա շատ լավ առաջընթաց է։ Մինչև հանրությունը տեր չկանգնի իր իրավունքին, ոչ մի բան չի փոխվելու։ Այս խնդիրը պետք է լուրջ դրվի, մարդիկ պետք է զբաղվեն դրանով, թե ինչպես են քրեական խմբավորումները դուրս մղվելու ընտրական գործընթացներից։ Սա կոնկրետ հարց է՝ ինչպե՞ս եք լուծելու այդ հարցը։ Երբեք Հայաստանում այդ հարցը չի դրվել։

ԲՀԿ-ի դեպքում տեսանք, որ քրեական տարրերը լքեցին այդ կուսակցությունը։ ՀՀԿ-ում ևս սկսել են տուգանել իրենց կուսակցական գործիչներին։ Հնարավո՞ր է, որ այս իշխանությունն ինքնամաքրման ուղի ընտրի։

Նման բան աշխարհում չի լինում։ Քրեաօլիգարխիկ համակարգը հիվանդ պետությանը բնորոշ երևույթ է, դա իրականում քաղաքական համակարգի բացակայություն է։ Ինչ էլ կատարվի, նա երբեք իր որակը չի փոխում։ Դա պետական համակարգը գրաված մաֆիա է։ Ի՞նչ տեսնենք, թե՞ ով է այնտեղ ումից մաքրվում, չեն կարողանում անգամ բացահայտ հանցագործություն կատարած մարդուն պաշտոնից հանել։ Պետք է այդ միամտությունը թոթափել, թե քրեաօլիգարխիկ համակարգն ինքն իրենից կմաքրվի։ Հանրությունը պետք է դնի իր խնդիրները, որից հետո շատ բան կարող է փոխվել։ Մեզ մոտ հենց դա է խնդիրը, որ այդ խմբավորումները թույլ չեն տալիս, որ հասարակությունը ձևակերպի իր խնդիրները, որովհետև իրենք գիտեն, որ դրա արդյունքում իրենք էլ են դուրս մնալու խաղից։ Դրանցից որևէ մեկը չի կարող կուսակցություն դառնալ, նրանք տարիներ շարունակ այլ նպատակներ են հետապնդել։ Իրավիճակի փոփոխությունը այդ խմբավորումների համար նույնքան վտանգավոր է, որքան իշխանության համար։ Ու հիմա ստեղծվել է դասական վիճակ, երբ ժողովուրդը մեն-մենակ է մնացել իր խնդիրների հետ։ Սա շատ լավ վիճակ է նոր զարգացումների համար։

 

Ավելին՝ տեսանյութում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում