Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրվում է ֆրանսիական «Անժեր»-ի պաշտպան Ֆաբյեն Բոյեի ծառայություններով: L’Equipe-ի տեղեկացմամբ՝ իսպանացիների սկաուտներն այժմ հետևում են ֆուտբոլիստի խաղին:
««Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել մեր թիմի ֆուտբոլիստ Բոյեն: մադրիդցիները ցանկանում են հրավիրեն խաղացողին «Կաստիլյա»»,- հայտարարել է «Անժեր»-ի նախագահ Օլիվյե Պիկոն:
Հիշեցնենք, որ 2011 թվականին ֆրանսիական լիգայից «Ռեալ» է տեղափոխվել մեկ այլ հեռանկարային կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը:








































