Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում առաջատարներից մեկը՝ Մադրիդի «Ատլետիկո»-ն մրցում էր մեկ այլ մադրիդյան ակումբի՝ «Ռայո Վալեկանո»-ի հետ:
Խաղն անակնկալ ընթացք ստացավ հենց մեկնարկից: Արդեն 3-րդ րոպեին Լաս Բանգուրան բացեց խաղի հաշիվը, իսկ մոտ կես ժամ անց տանտերերը երկրորդ գոլը խփեցին Կուրտուայի դարպասը:
Միայն խաղի վերջին րոպեներին Ռադամել Ֆալկաոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն այդ գոլը չօգնեց «Ատլետիկո»-ին խուսափել պարտությունից:
«Ռայո Վալեկանո» – «Ատլետիկո Մադրիդ»՝ 2:1
Գոլերը՝ Լաս, 3՛, Լեո Կարիլյո, 33՛ – Ֆալկաո, 90՛
Rayo Vallecano-Atletico Madrid 2-1 Highlights… by marcoxxx46









































