«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Տիգրան Ուրիխանյանի Քաղաքացիական շտաբը պետական ռեգիստր գրանցման է ներկայացվել որպես հասարակական կառույց, այդուհանդերձ, մայիսի 2-ին կայանալիք հիմնադիր համագումարին այն հանդես է գալու հստակ ընդդիմադիր քաղաքական պլատֆորմով և հիմնադրվելու է որպես քաղաքական կուսակցություն:
Այսօր Աժ-ում, հայտարարությունների ժամին, Ուրիխանյանն ըստ էության հանդես կգա այս տեղեկատվությունը հաստատող հայտարարությամբ: Այսինքն, Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ում մնալու օրերն իսկապես հաշված են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։