«Բարսելոնա»-ի կիսապաշտպաններ Տիագո Ալկանտարան ու Ալեքս Սոնգը, ինչպես նաև պաշտպան Մարկ Բարտրան միացել են ընդհանուր խմբին, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Ալկանտարան ու Սոնգը երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին մարզվել են միայն մարզասրահում, իսկ Բարտրան բաց էր թողել մարզումը հիվանդության պատճառով:
Նշենք, որ Խոսե Մանուել Պինտոն բաց էր թողել մարզումը սննդային թունավորման պատճառով, իսկ կիսապաշտպան Խոնատան դոս Սանթոսը մարզվել է անհատական ծրագրով:



































