Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթների մասին:
«Հավատում եմ թիմին: Նախորդ մրցաշրջանում լավ հանդես եկանք: Հուսով եմ` այս տարի ևս կարևոր տիտղոսներ կնվաճենք: Այժմ մրցաշրջանի որոշիչ փուլում ենք: Զգում եմ սաներիս և ակումբի ղեկավարների աջակցությունն առաջին իսկ օրվանից»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:
Հիշեցնենք` այսօր` մարտի 7-ին Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում «Ռեալ»-ը հանդիպում կանցկացնի Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ:









































