Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է լրագրողներին, որ թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը վնասվածք է ստացել` տոնելով Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Տոտենհեմ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
Պորտուգալացի մասնագետը նշել է, որ 26-ամյա սերբ ֆուտբոլիստի վնասվածքը ծանր չէ և վերջինս շուտով կվերսկսի մարզումները: Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով կիսապաշտպանը չի մասնակցել եզրափակչին:
«Կասեմ ձեզ այն, ինչ ոչ ոք չգիտի: Մատիչը ազդրի վնասվածք է ստացել` տոնելով թիմի հաղթանակը: Շաբաթ նա կվերսկսի մարզումները և կխաղա ՊՍԺ-ի դեմ»,- ասել է Մոուրինյոն: