Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Այս բանաձևը պետք է դառնա մեր դիվանագիտական թղթապանակի կարևորագույն փաստաթղթերից մեկը. Արմեն Աշոտյան

Այսօր, ինչպես արդեն հայտնի է, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել: Բանաձևը կրում է «Հայկական ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» խորագիրը, որով ԵԺԿ-ն վերահաստատում է ու դատապարտում  Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը: Բանաձևի տեքստը կազմել և  համաժողովին են ներկայացրել Հայաստանից ԵԺԿ անդամ երեք՝ ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները:

Բանաձևի ընդունումից հետո «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Հայաստանից ԵԺԿ անդամ կուսակցության՝ ՀՀԿ ներկայացուցիչ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որը դեռևս գտնվում է  Բրյուսելում:

Պարոն Աշոտյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԺԿ-ի քաղաքական խորհրդի այս բանաձևը, և ինչպե՞ս հաջողվեց ՀՀ ներքաղաքական կյանքում միմյանց չհանդուրժող կուսակցությունների ներկայացուցիչներով համաձայնության գալ բանաձևի միասնական տեքստի շուրջ:

– ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից այսօր հավանության արժանացած բանաձևը հեղինակվել է Հայաստանից ԵԺԿ անդամ երեք կուսակցությունների կողմից: Դեռ հունվար ամսին Րաֆֆի Հովհաննիսյանը համաժողովին ներկայացրել էր բանաձևի իր տարբերակը: Գոյություն ուներ նաև Հանրապետական կուսակցության կողմից մշակված բանաձևը, և միասնականացնելով մեր ջանքերը՝ մեզ հաջողվեց  գալ ընդհանուր հայտարարի, ընդհանուր տեքստի, որը  ներկայացվեց եվրոպացի մեր գործընկերներին:

Իհարկե, շատ  գովելի և աննախադեպ երևույթ էր մեր քաղաքական մշակույթի մեջ, որը գալիս է ապացուցելու, որ հանուն պետական և ազգային շահերի մենք  կարող  ենք և պարտավոր ենք մի կողմ դնել կուսակցական  տարաձայնությունները, և նման հարցերում, ինչպիսիք  են Ցեղասպանությունը, ԼՂ հիմնախնդիրը, հանդես գալ  միասնական տեսակետով: Եվ սրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին, Մհեր Շահգելդյանին այս համատեղ աշխատանքի համար: Այս բանաձևի տեքստի հետ կապված մեր հակասությունները մենք թողեցինք Երևանում և կարողացանք միավորվել կարևորագույն հարցի շուրջ:

Բանաձևը, որը ընդունվել է Եվրոպայի ամենախոշոր քաղաքական  կառույցներից մեկի՝ ԵԺԿ-ի կողմից, շատ  լուրջ քաղաքական փաստաթուղթ է, որը  խարսխված է համահայկական հռչակագրի դրույթների վրա: Այն  հնարավորություն է տալու ապագայում աշխատել եվրոպական երկրներում ազգային մակարդակով  Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման  և ժխտողականության դատապարտման ու միջազգայնացման ուղղությամբ: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ եվրոպական քաղաքական վերնախավում նման խոշոր  քաղաքական կառույցի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ձևավորվեց մի հստակ արժեհամակարգային մոտեցում, և պատահական չէ, որ բանաձևը վերնագրված է «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները»:

Իսկ ինչպե՞ս ընունվեց  բանաձևը ԵԺԿ անդամ այլ պետությունների ներկայացուցիչների կողմից: Արդյոք եղե՞լ են դեմ արտահայտվողներ:

– Բանաձևի նախագիծը քննարկվել է մինչև համաժողովը: ԵԺԿ անդամ մեր գործընկերների, ԵԺԿ կենտրոնակայանի, նախագահության և քարտուղարության հետ մենք գրեթե ամենօրյա աշխատանք ենք տարել: Հայկական կուսակցությունների յուրաքանչյուր անդամ իր ջանքերն  է ներդրել, որպեսզի իր գործընկերներին միավորի այս հարցի շուրջ: Բանաձևը, որն այսօր պսակվեց հաջողությամբ, անցավ առանց դեմ ձայների:

Հնարավո՞ր է նաև այս բանաձևի ընդունումից հետո՝ ապրիլի 24-ին ԵԺԿ-ն ամենաբարձր մակարդակով պատվիրակություն գործուղի Հայաստան: Այս հարցի հետ կապված կա՞ որոշակի հստակություն: Պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են:

– Այո, հստակություն կա, բայց, ցավոք, ես իրավասու չեմ ձեզ այս հարցի հետ կապված տեղեկություններ հաղորդելու: Բայց շատ մեծ հավանականություն կա, որ պատվիրակություն կլինի Հայաստանում: Հետևեք իրադարձություններին և կտեսնեք, որ ԵԺԿ-ն հետևողական է այս խնդրի  հետ կապված նաև ամենաբարձր մակարդակով:

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ ազդեցություն դեռ կունենա այս բանաձևը Ցեղասպանության ճանաչման հարցում: Կնպաստի՞
արդյոք այս բանաձևը, որպեսզի նույն ԵԺԿ անդամ պետությունների կողմից նույնպես ճանաչվի և դատապարտվի Հայոց ցեղասպանության փաստը:

– Այս բանաձևը լրջագույն կռվան  է և լրջագույն փաստարկ հետագա գործողությունների համար տարբեր եվրոպական և ազգային մակարդակներում գործողություններ կատարելու նպատակով: Այս բանաձևը պետք է ճիշտ օգտագործել: Այն պետք է հանրահռչակվի և դառնա դիվանագիտական թղթապանակի կարևորագույն փաստաթղթերից մեկը: Վստահ եմ, որ ճիշտ կազմակերպված և հետևողական աշխատանքի պարագայում սա մեր վերջին հաջողությունը չի լինի:

– Իսկ ի՞նչ այլ հարցեր են քննարկվել ԵԺԿ համաժողովում:

– ԵԺԿ քաղաքական համաժողովը քննարկեց բազմաթիվ հարցեր: Մասնավորապես՝ ԵԺԿ համագումարի հետ կապված, որը տեղի է ունենալու Իսպանիայում: Քննարկումներ եղան օրակարգի հետ կապված: Քննարկվեցին նաև  քաղաքական նշանակություն ունեցող այլ բանաձևեր այլ տարածաշրջանների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում