Tuesday, 30 06 2026
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը

Խայտառակության նոր երեսը Հայաստանում

Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը այսօր հրապարակել է հարցման տվյալներ, ըստ որոնց՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը միանշանակ կողմ է արտահայտվել հարցվածների 11 տոկոսը: 53 տոկոսը տվել է «ավելի շուտ՝ այո» պատասխանը:

Ամենահետաքրքրականն այն է, որ հարցումն անցկացվել է 2014 թվականի նոյեմբերին, այսինքն՝ երբ դեռ խորհրդարանում չէր վավերացվել Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Հիշեցնենք, որ պայմանագիրը վավերացվել է գրեթե միաձայն՝ ընդամենը 7 դեմ պատգամավոր 103 կողմի դիմաց: Եվ հիշեցնենք, որ իշխանությունների և այսպես ասած՝ ոչ իշխանական ուժերի գլխավոր փաստարկներից մեկը եղել է այն, որ այսպես է մտածում ժողովուրդը, որ ժողովուրդը կողմ է իրենց քայլերին:

Իրականում պարզվում է, որ այդ պնդումները բացարձակապես անհիմն են եղել: Այսինքն՝ ոչ թե պարզվում է, այլ պարզապես բացահայտվում է ներկայիս ցուցանիշներով: Այլ կերպ ասած՝ բացահայտվում է դավադրությունը պետության և ժողովրդի դեմ, որ գործել են ժողովրդի անունից, երբ կայացվեց Հայաստանի համար ուղղակի խայտառակ այդ որոշումը:

Եվ հիմա պարզվում է խայտառակության մեկ այլ երես կամ շերտ: Պարզվում է, որ բնակչության ընդամենը 11 տոկոսն է այդ պահին միանշանակ կողմ եղել անդամակցությանը՝ ընդամենը 11 տոկոսը: «Ավելի շուտ՝ այո» պատասխանը ըստ էության ընդամենը հարաբերականորեն կարելի է կողմ դիտարկել, այսինքն՝ այն հարաբերակցությամբ, ինչ հարաբերակցությամբ որ հնարավորություն է եղել հասարակությանը տեղեկացնելու, թե ընդհանրապես իրենից ինչ է ներկայացրել այդ ԵՏՄ կոչվածը: Իսկ այս առումով, ինչպես հայտնի է, Հայաստանի քաղաքացիներն ըստ էության եղել են խորը ինֆորմացիոն շրջափակման մեջ, նրանք սպառել են միայն այն տեղեկատվությունը, որը մատուցվել է հայկական հեռուստաալիքներով և Հայաստանում սփռվող ռուսական հեռուստաալիքներով:

Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները ստացել են գերմիակողմանի ինֆորմացիա, եթե նկատի ենք առնում այն, որ հասարակության ճնշող մեծամասնության՝ առնվազն 70 տոկոսի համար ինֆորմացիայի գերակա աղբյուրը շարունակում են մնալ հեռուստաընկերությունները:

Այսպիսով՝ բացարձակ տեղեկատվական շրջափակման պայմաններում Հայաստանում ընդամենը 11 տոկոսն է միանշանակ կողմ եղել ԵՏՄ անդամակցությանը: Եվ եթե հնարավորություն լիներ հասարակությանը զանգվածային լրատվամիջոցների, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների հնարավորություններն օգտագործելով տեղեկացնել ընդհանրապես ԵՏՄ-ի վտանգների, մարտահրավերների, Հայաստանին սպառնացող խոչընդոտների, թանկացումների մասին, եթե հնարավոր լիներ հանրությանը հայտնել քաղաքական վտանգների մասին, եթե զանգվածային տեղեկատվության այդ միջոցով հնարավոր լիներ հասարակությանը ներկայացնել այն, ինչից զրկվում է պետությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության առումով Եվրաասոցացման համաձայնագրից նման կերպով հրաժարվելու դեպքում, ապա կարող ենք պատկերացնել, թե 53 տոկոսի «ավելի շուտ՝ այո» պատասխանը ինչպիսի տրանսֆորմացիայի հավանականության տակ կհայտնվեր:

Այսպիսով՝ Հայաստանի իշխանական ու ոչ իշխանական դաշտերը միակողմանի, միատարր քարոզչության, հասարակության տեղեկատվական տոտալ շրջափակման, հասարակությանն ահաբեկելու, պատերազմով ու տնտեսական պատժամիջոցներով սպառնալու, նաև Եվրոպան վարկաբեկելու, քարոզչական նենգափոխումների միջոցով՝ Եվրոպան միայն որպես այլասերությունների կենտրոն ներկայացնելու այդ ողջ արշավի արդյունքում կարողացել են համոզիչ լինել ընդամենը 11 տոկոսի համար:

Այս հարցումն ըստ էության իրենից ներկայացնում է Հայաստանում իշխանությունների և ոչ իշխանությունների իրական վարկանիշի պատկերը: Այսինքն՝ նրանք ըստ էության մեծամասնության տպավորություն են թողնում լոկ այն պատճառով, որ մեծամասնությունը տեղեկատվական վակուումի մեջ է: Այսինքն՝ բավական է լուծել հասարակության իրազեկման խնդիրը, և Հայաստանում էապես, արմատապես կարող է իրավիճակ փոխվել բոլոր առումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում