Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Մալագա»-ի դեմ խաղի նախօրեին կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ Լիոնել Մեսսիի հետ լավ հարաբերություններ ունի:
Մասնագետը նշել է նաև, որ չի պարաստվում քննարկել դրա հետ կապված շրջանառվող լուրերը:
«Կարծիքս փոխելու պատճառներ չունեմ: Մրցաշրջանն ընթացքի մեջ է: Ես չեմ ցանկանում խնդիրներ ստեղծել և չեմ պատրաստվում քննարկել այդ ամենը:
Եթե Մեսսին նույն կերպ է մտածում, ուրեմն լավ է: Ես ցանկանում եմ «Մալագա»-ի դեմ խաղի նախապատրաստական աշխատանքները լավ կատարել: Եթե դուք այլ հետաքրքրություններ ունեք, դա ձեր գործն է»,- The Guardian-ը մեջբերում է Էնրիկեի խոսքերը:








































