Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` հոլանդացի ֆուտբոլիստ Դենիս Բերգկամպը նոր պայմանագիր է ստորագրել Լոնդոնի «Արսենալ»-ի հետ:
Խոսքը, իհարկե, նրա խաղային կարիերայի վերսկսման մասին չէ: Հաջորդ մրցաշրջանից Բերգկամպը կզբաղեցնի «Արսենալ»-ի ակադեմիայի ղեկավարի պաշտոնը` Լայամ Բրեյդիի փոխարեն:
Լոնդոնյան ակումբի հետ են կապված հոլանդացի ֆուտբոլիստի կարիերայի լավագույն տարիները: Այստեղ նա հանդես է եկել 1995-2006 թվականներին, 312 հանդիպում անցկացրել, 87 գոլի հեղինակ դարձել:










































