Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կարող են նոր հանդիպում անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին հաղորդում է երկրի նախագահի կայքը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նման հնարավորությունը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսզարույցի ընթացքում, որը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Մերկելն ընդգծել է Ղազախստանի նախագահի ջանքերի կարևորությունը Ուկրաինայի հարավ-արևելքում համակարտության խաղաղ կարգավորման գործընթացում և խնդրել շարունակել այդ զգալի աշխատանքը` նշելով «նորմանդական քառյակի» հանդիպում անցկացնելու հնարավորությունն Աստանայում»,- ասվում է հաղորդագրությունում:









































