Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրվումէ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Express-ը:
26-ամյա պաշտպանը չի հայտնվում «Ռեալ»-ի մեկնարկային կազմում և դիտարկում է «զինագործներ»-ի կազմը համալրելու մասին: «Արսենալ»-ը պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի բոլոր պահանջները, այդ թվում՝ ֆինանսական:
«Ռեալ»-ը պատրաստ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններից հրաժարվել 20 մլն եվրոյի դիմաց: Կոենտրաոն լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման:









































