Friday, 12 06 2026
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Չեմպիոնների լիգա. Եվս երկու «կլասիկո»` կիսեզրափակիչում (տեսանյութ)

Չի կարելի «Բարսելոնա»-ից վախենալ: Այն ինչ կատարվեց «Շախտյոր»-ի հետ, կարող էր կատարվել աշխարհի յուրաքանչյուր թիմի հետ, սակայն նրանցից քչերը կարող են այսքան վտանգավոր պահ ստեղծել, ու դրանցից ոչ մեկը չօգտագործել: Տպավորությունն այնպիսին էր, որ ուկրաինական ակումբի ֆուտբոլիստները չէին հավատում, որ իրենք «Նոու Կամպ»-ում խաղում էին «Բարսելոնա»-ի դեմ:

Միրչա Լուչեսկուն չէր կարողացել իր սաներին տրամադրել այդ հանդիպմանը, հասկացնել նրանց, որ «Բարսելոնա»-ն նույնպես թիմ է և բոլորի նման բաղկացած է 11 ֆուտբոլիստներից, ու նրանք բոլորն էլ սովորական մարդիկ են: Երկու, առավելագույնը` երեք փոխանցումից հետո «հանքափորներ»-ը կորցնում էին գնդակը:

Հարձակվողների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է. թե՛ Վիլիանը, թե՛ Լուիս Ադրիանոն ծայրահեղ վատ հանդիպում անցկացրին: Եթե պաշտպաններն իրենց կորցնում էին աշխարհի լավագույն հարձակվողական քառյակի (Մեսսի, Չավի, Ինիեստա, Վիլյա) դեմ պաշտպանվելիս, ապա հարձակվողների սխալներին ոչ մի բացատրություն չկար. Պիկեն ու Բուսկեսը հաստատ կենտրոնական պաշտպանների լավագույն զույգը չեն, Ալվեշն ու Ադրիանոն էլ իրենց եզրերում ավելի շատ գրոհում են, քան պաշտպանվում:

Հանդիպումը սկսվեց Հենրիկ Մխիթարյանի տպավորիչ անցումով, որից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը վայր ընկավ կատալոնացիների տուգանային հրապարակում, սակայն մրցավարի սուլիչը լռեց: Հեռարձակման ռեժիսորները տարօրինակ կերպով մինչև հանդիպման ավարտն այդպես էլ չցուցադրեցին այդ դրվագի կրկնապատկերը: Կատալոնացիները պատասխանը երկար սպասել չտվեց. երկրորդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Անդրեաս Ինիեստան շրջանցեց հյուրերի երկու պաշտպաններին ու բացեց հանդիպման հաշիվը:

Ընդունած գոլից հետո Լուչեսկույի սաները հավաքվեցին և մոտ 30 րոպե արժանի պայքար ցույց տվեցին անվանի մրցակցին: Հենց այդ կես ժամվա ընթացքում էլ Վիլյանն ու Լուիս Ադրիանոն երկուական անգամ չօգտագործեցին իրենց հնարավորությունները: «Բարսելոնա»-ի հետ խաղերում նման «առատաձեռնությունը» չի խրախուսվում: Շուտով հետևեց պատիժը. 34-րդ րոպեին Դանի Ալվեշը օգտագործեց Ինիեստայի մոտ 30 մետր հեռավորությունից կատարած հրաշալի փոխանցմը և կրկնապատկեց հաշիվը:

Ընդմիջումից հետո խաղի պատկերն առանձնապես չփոխվեց: Լուիս Ադրիանոն հերթական լավ հնարավորությունը կորցրեց` նպաստավոր դիրքում չկարողանալով ճիշտ կասեցնել գնդակը, իսկ «Բարսելոնա»-ն կրկին դաժան էր: 53-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո աչքի ընկավ Պիկեն:

6 րոպե անց ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Ռակիցկիին հաջողվեց ընդամենը 1 րոպեով փոքր ինչ վերադարձնել այս դիմակայության ինտրիգը: Ինչո՞ւ 1 րոպեով, որովհետև 60-րդ րոպեին Կեյտան հուժկու հարվածով Պյատովին ստիպեց 4-րդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից:

86-րդ րոպեին կատալոնացիները ևս մեկ արդյունավետ գրոհ կազմակերպեցին: Չավին դրեց այս հանդիպման վերջակետը: «Բարսելոնա»-«Շախտյոր»` 5:1: Հենրիկ Մխիթարյանին ընթացիկ մրցաշրջանում առավելագույնը մեկ անգամ կտեսնենք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, փոխարենը` արդեն անխուսափելի են այս տարվա 5-րդ և 6-րդ «կլասիկո»-ները.

1.«Բարսելոնա»-«Ռեալ»` 5:0 Իսպանիայի առաջնության առաջին խաղաշրջան:
2.«Ռեալ»-«Բարսելոնա» 17. 04. 2011թ. Իսպանիայի առաջնության երկրորդ խաղաշրջան:
3. «Բարսելոնա»-«Ռեալ» 20. 04. 2011թ. Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
4. «Բարսելոնա»-«Ռեալ» 26. 04. 2011թ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպում:
5. «Ռեալ»-«Բարսելոնա» 04. 05. 2011թ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում:
6. «Բարսելոնա»-«Ռեալ» Իսպանիայի սուպերգավաթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում